Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

04 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Անդրադարձ կատարվեց օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ տարածաշրջան կատարած այցին: Նախարարները նշեցին, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։  

Տպել էջը