Արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

19 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցած հանդիպմանը նախարար Նալբանդյանը պատասխանեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ՝ պատգամավորների բազմաթիվ հարցերին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ պատվիրակությունների գործունեությանը։

Տպել էջը