Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի միջազգային փառատոն Տորոնտոյում

22 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 16-ից 22-ը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության (Տորոնտո) կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում կայացավ «Նուռ» ֆիլմերի ամենամյա միջազգային 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, մեծ թվով հռչակավոր ռեժիսորներ և դերասաններ աշխարհի տարբեր երկրներից, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, միջազգային լրատվամիջոցների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը նշեց, որ 10-րդ կինոփառատոնն առանձնահատուկ է նրանով, որ այն տեղի է ունենում 2015թ.-ին` համընկնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց այն բազմաթիվ մարդկանց, ովքեր որևէ կերպ ներգրավված են եղել փառատոնի կազմակերպման գործում, և դեսպանության անունից մրցանակ հանձնեց փառատոնի կազմկոմիտեին:

«Նուռ» փառատոնի շրջանակներում Տորոնտոյի «Regent» կինոթատրոնում ցուցադրվեց Ֆաթի Ակինի «Սպի» կինոնկարը:
 

Տպել էջը