Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումը

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։

Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ, քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի համալրումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Թիմո Սոինին մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։

Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Թիմո Սոինին Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Ֆինլանդիա։ 

Տպել էջը