Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։

Կողմերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակվեցին բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը և Լամբերտո Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։ 

Տպել էջը