Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղարին

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Իգնասիո Իբանյեսի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության, ԵԱՀԿ նախարարական խորհրդի օրակարգային հարցերի շուրջ։

Արտգործնախարար Նալբանդյանը Իգնասիո Իբանյեսին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը՝ շեշտելով միջնորդների գործունեությանը սատարելու ահնրաժեշտությունը։
 

Տպել էջը