Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

04 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։

Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ 

Տպել էջը