Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

12 փետրվարի, 2016

Փետրվարի 12-ին մեկնարկեցին Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են շուրջ երկու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, քառասուն պետությունների արտգործնախարարներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։

Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ 

Տպել էջը