Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնացին

29 փետրվարի, 2016

Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձան միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։

Զրուցակիցները բարձր գնահատեցին Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Տպել էջը