ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Լատվիայի ԱԳՆ պատվիրակությանը

11 մարտի, 2016

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Լատվիայի ԱԳՆ Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարգերս Կրամսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը կարևորվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի փուլը, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների գործընթացը, անդրադարձ կատարվեց հայ-լատվիական բազմաբնույթ երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների շրջանակներում համագործակցության խորացմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների շարունակական ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը մշտապես սատարելու անհրաժեշտությունը:
 

Տպել էջը