ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

11 մարտի, 2016

Մարտի 11-ին Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները:

Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի:

Տպել էջը