Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին

15 մարտի, 2016

Մարտի 15-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորեցին երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։

Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասը անդրադարձան անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։

Զրույցի ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։

Տպել էջը