Արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

21 մարտի, 2016

Մարտի 21-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչներ:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկեցին միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։ 

Տպել էջը