Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

31 մարտի, 2016

Մարտի 31-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Պրահայում Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաներն այցելեցին նաև Ազատություն ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպում ունեցան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դեյզի Սինդելարի, հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի և աշխատակիցների հետ։

Տպել էջը