Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

12 ապրիլի, 2016

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, իսպանական կողմից` ԱԳՀՆ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեն:

Հայ և իսպանացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-իսպանական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Նույն օրը իսպանական պատվիրակությանը ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքներին:

Իսպանական պատվիրակությունն այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Իսպանացի պատվիրակներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
 

Տպել էջը