Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

13 ապրիլի, 2016

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։

Անդրադարձ արվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի։ 

Տպել էջը