ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

19 ապրիլի, 2016

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:

Անդրադարձ կատարվեց Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության և կառույցի անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման և տվյալ ձևաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձևավորման հարցերին:

Տպել էջը