Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահին

28 ապրիլի, 2016

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության, վերապատրաստման գործում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:

Ասո Տավիթյանը վստահեցրեց, որ իր ստեղծած հիմնադրամի գործունեությունն՝ ի նպաստ Հայրենիքի, շարունակական բնույթ է կրելու։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ 

Տպել էջը