Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ երրորդ փուլը

12 մայիսի, 2016

Մայիսի 12-ին Երևանում կայացավ ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։

Բանակցությունները համանախագահում էին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը:

Բանակցություններին քննարկվեցին քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները:

Այնուհետև, տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոլորտային ու առևտրի և ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաև նախանշվեցին ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։

Տպել էջը