Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

03 հունիսի, 2016

Հունիսի 3-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:

Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Տպել էջը