Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների չորրորդ փուլը

22 հունիսի, 2016

Հունիսի 21-22֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ֊ում Հայաստանի և ՀՀ֊ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։

Բանակցությունների վերջում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփվեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երևանում` այս տարվա աշնանը։

Տպել էջը