Արտգործնախարարը հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

28 հունիսի, 2016

 Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։

Տպել էջը