Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Բուլղարիայի դեսպանին
14 հուլիսի, 2016Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
Գեորգի Կարաստամատովը նշեց, որ Երևանում իր առաքելության ընթացքում աշխատել է առավելագույն ջանքեր ներդնել ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման, և շնորհակալություն հայտնեց ԱԳՆ կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Կարաստամատովին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։