Արտգործնախարարն ընդունեց Հունաստանի դեսպանին` առաքելության ավարտի կապակցությամբ

14 հուլիսի, 2016

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական ջերմ եղբայրական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Այդ առումով երկուստեք կարևորվեց Հայաստանի Նախագահի՝ Հունաստան կատարած պաշտոնական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պամանավորվածությունների իրագործումը։

Դեսպան Տայիսը շնորհակալություն հայտնեց առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության համար։

Հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Տայիսին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։ 

Տպել էջը