ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Արցախի դպրոցականներին

29 հուլիսի, 2016

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Արցախի Նոր Մարաղա գյուղից Երևան ժամանած դպրոցականներին և ուսուցիչներին:

Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի ԱԳՆ գործառույթները և գործունեությունը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնայնությունները:

Արմեն Պապիկյանը պատասխանեց դպրոցականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և կարգավորման հեռանկարներին:

Տպել էջը