Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին

01 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:

Զրուցակիցները քննարկեցին կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց ԺՀՄԻԳ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր փոխանակվեցին ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։
 

Տպել էջը