Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարությունների միջև

13 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորությունների արտաքին գործերի նախարարությունների միջև:

Խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը և Նորվեգիայի ԱԳՆ անվտանգության քաղաքականության և հյուսիսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Հիլդե Սվարտդալ Լունդեն:

Հայ և նորվեգացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-նորվեգական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի ընդլայնումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Նույն օրը նորվեգական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին:

 

Տպել էջը