Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ

19 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները:

2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Ավստրիայի առաջնահերթությունները և դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։

Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին: 

Տպել էջը