Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ

19 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ:

Զրույցի ընթացքում արծարծվեցին հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։

Տպել էջը