Հայաստանի և Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

20 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպեց Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլլայի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։

Բրունո Ռոդրիգես Պարիլլան ներկայացրեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի ունեցող զարգացումները։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Այս համատեքստում կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը կուբացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
 

Տպել էջը