Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին

21 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։

Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։

 

Տպել էջը