Հայաստանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

22 սեպտեմբերի, 2016

Նյույորքյան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ:

Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի և տեղեկատվության փոխանակման համար։

Էնվեր Հոջան ներկայացրեց միջազգային բեմահարթակում, մասնավորապես Եվրոպական Միության հետ համագործակցությանն ուղղված Կոսովոյի ջանքերը։

Տպել էջը