Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

23 սեպտեմբերի, 2016

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ: 


Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Տպել էջը