Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայ Դատի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակների ղեկավարների հետ

29 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։

 

Տպել էջը