Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

04 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:

Դեսպան ալ Էնեզին նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Քուվեյթը բարեկամ Հայաստանում, և ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ներդրումն ունենալու վճռականությունը: Քուվեյթի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական, ներդրումների, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: 

Տպել էջը