Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը

23 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բացման խոսքում դեսպան Եգանյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները:

Միջոցառման գլխավոր բանախոս, դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Սփյուռքի կառույցների՝ Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ու Արցախը մշտապես զգացել են են Սփյուռքի ամուր ներկայությունն ու աջակցությունը:

Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:
 

Տպել էջը