ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը

25 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը: Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։

Այնուհետև տեղի ունեցավ ընդլայնված կազմով լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփեցին քննարկվող բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։

Տպել էջը