Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ
03 նոյեմբերի, 2016Նոյեմբերի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Անդրե Վալլինիի հետ:
Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկեցին Ֆրանկոֆոնիային վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես, նոյեմբերի 26-27-ին Մադագասկարի Հանրապետությունում՝ Անտանանարիվոյում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի համատեքստում:
Այս կապակցությամբ զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին Ֆրանկոֆոնիայի ատյաններում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ամուր համագործակցության առիթով:
Պարոն Վալլինին իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող աշխատանքներում Հայաստանի ակտիվ մասնակցության կապակցությամբ և նշեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին: