Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Վիլնյուսի Արքեպիսկոպոսի հետ

08 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Վիլնյուսի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանում հանդիպում ունեցավ Վիլնյուսի Արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասի հետ։

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց իր գործունեության առաջնայնությունները։ Կողմերն անդրադարձ կատարեցին կաթոլիկ և առաքելական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Արքեպիսկոպոսին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, ինչպես նաև անցնող տարում ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար։ Այդ համատեքստում Արքեպիսկոպոս Գրուշասը անդրադարձավ Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ և Ֆրանցիսկոս 1-ին Պապերի՝ Հայաստան կատարած պատմական այցերին։ Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցն իր բովանդակությամբ ու ուղերձներով աննախադեպ էր և մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովուրդի մոտ։
 

Տպել էջը