ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանի հանդիպումը Նիդերլանդների՝ Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

09 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին:

Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին:

Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն հայտնեց Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
 

Տպել էջը