ԱԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ

23 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկեցին նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։ 

Տպել էջը