Հայաստանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

23 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 23-ին Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջային:

Զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։

Տպել էջը