ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

23 նոյեմբերի, 2016

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը կարևորեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին և գագաթաժողովի նախապատրաստմանը։

 

Տպել էջը