Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի նիստին

23 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Անտանանարիվուում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, որին ներկա էին կազմակերպության 80 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

ՖՄԿ արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, հանդես գալով ելույթով, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը հանգամանալից անդրադարձավ Երևանում անցյալ տարի կայացած նախորդ նստաշրջանի արդյունքներին, դրա ընթացքում ընդունված որոշումներին։

Համաժողովի բացման նիստին ելույթ ունեցավ նախարարական խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլան։

Ողջույնի խոսքով ՖՄԿ նախարարական համաժողովին հանդես եկավ նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի օրակարգում է ս.թ. նոյեմբերի 26-27-ը կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերի քննարկումը, Անտանանարիվուի հռչակագրի համաձայնեցումը։

Համաժողովը որոշեց ՖՄԿ գագաթաժողովին առաջարկել դիտորդի կարգավիճակ շնորհել Արգենտինային, Կորեային, Կանադայի Օնտարիո երկրամասին, ասոցացված անդամի կարգավիճակ՝ Նոր Կալեդոնիային։

Տպել էջը