Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Քվեբեկի միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարին

23 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին:

Զրուցակիցներն անդրադարձան անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր փոխանակեցին կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։

Տպել էջը