Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Բուրունդիի ԱԳ նախարարի հետ

24 նոյեմբերի, 2016

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:

Նախարարները ջերմությամբ վերհիշեցին անցած տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը: Կողմերը քննարկեցին այդ հանդիպմանը ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացումը: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ-ի և Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջև:

 

 

Տպել էջը