Հայաստանի և Կամերունի արտգործնախարարների հանդիպումը

24 նոյեմբերի, 2016

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր:

Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը:

Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

Տպել էջը