Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարին

24 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին:

Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։

Տպել էջը