Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Կոնգոյի արտգործախարարին

26 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության և սփյուռքի հարցերով նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին։

Կոնգոյի արտգործնախարարը, նշելով, որ ջերմությամբ է հիշում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով նախորդ տարի Հայաստան կատարած այցը, ընդգծեց, որ ուրախ է այսօր ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մեկ տարի առաջ Երևանում։

Նախարարները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մասին հուշագիրը։

 

 

Տպել էջը