Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

09 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 9-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ արվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Տպել էջը